Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Վոլֆսբուրգ»-ի դեմ պատասխան խաղում Քրիշտիանու Ռոնալդուի հիանալի ելույթն անսպասելի չէր իր համար:
«Քրիշտիանուն միշտ այդպիսին էր: Նա կարող է պահեր ունենալ, երբ չի գրավում մրցակիցների դարպասը: Սակայն Ռոնալդուի համար պետք չէ անհանգստանալ: Նա միշտ գոլեր կխփի: Քրիշտիանուն գոհ է և երջանիկ է այստեղ»,- AS-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:
Հիշեցնենք, որ նշված խաղում Ռոնալդուն դարձել է երեք գոլի հեղինակ՝ թիմի համար նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր:









































