Thursday, 23 05 2024
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Պաղեստինի ճանաչումը Հայաստանի համար այլևս հրամայական է
Մայիսի 26-ին՝ Հանրապետության հրապարակում ձեր բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք
19:50
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:30
Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Ղարաբաղյան կարգավորման հայկական նոր տարբերակը

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Եվրամիությունը շատ է ուզում օգնել գտնել ղարաբաղյան հարցի լուծումը, որը տարածաշրջանում կբերի երկարատև զարգացում և խաղաղություն:

Եվրամիության դեսպանի հայտարարությունը առաջին հայացքից թվում է սովորական և հերթապահ՝ նկատի ունենալով այն, որ բոլորն էլ խոսում են հակամարտության կարգավորման բանալին գտնելու ցանկության մասին: Ոչ ոք չի ասում, թե չի ուզում կարգավորել հակամարտությունը, նույնիսկ Ռուսաստանը, որ հակամարտության չկարգավորվածության ամենամեծ շահառուն է և նաև կայունության հաստատման ամենամեծ խոչընդոտը: Դրա վկայությունն Ադրբեջանին սպառազինության մատակարարումն է, հավասարակշռության խախտումը և խոչընդոտները հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմն ներդնելու հարցում:

Այսպիսով, ոչ ոք, նույնիսկ Ռուսաստանը չի ասում, թե չի ուզում օգնել կարգավորմանը: Սակայն վաղուց ժամանակն է, որ մենք փորձենք այլ լույսի ներքո դիտարկել միջազգային հայտարարությունները, որ հնչում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ: Այդ իմաստով, Սվիտալսկու հայտարարության մեջ կան բավական հետաքրքրական ենթատեքստեր: Եվրամիությունը շատ է ուզում գտնել օգնել հակամարտության կարգավորման բանալին, բայց չի ստացվում: Իսկ ինչու՞: Եվ այստեղ շատերը կզարմանան, եթե արձանագրենք, որ չի ստացվում Հայաստանի պատճառով:

Իհարկե, հակամարտության թեժացման պատասխանատուն Հայաստանը չէ, գրոհողը, հարձակվողը, ահաբեկիչը, խաղաղ բնակիչներ և զինվորներ խոշտանգողը Ադրբեջանն է, սա անխոս, ու սա անպայման պետք է արժանացնել միջազգային իրավական գնահատականի: Սակայն այստեղ մենք գործ ունենք երկու հասկացության հետ, որոնք հաճախ շփոթում ենք՝ հակամարտության կարգավորում և կարգավորման գործընթաց: Ադրբեջանը աղճատում է գործընթացը՝ այն վերածելով մարդասպանության և հույս ունենալով դրանով հասնել իր համար ձեռնտու կարգավորման: Հայաստանը հայտնվել է պաշտպանվողի դերում, ստիպված է պայքարել իր և Արցախի սահմաններն անառիկ պահելու, խաղաղ բնակչության անվտանգության համար:

Ուրեմն ո՞րն է այստեղ Հայաստանի պատասխանատվությունը: Հայաստանի պատասխանատվությունն այստեղ հենց այն է, որ չի ձեռնարկվում գրոհ: Ու խոսքն այստեղ ռազմական գրոհի մասին չէ: Հայաստանը նախահարձակ չէ, Հայաստանը չի ապակայունացնում Կովկասը, տարածաշրջանը, միջազգային անվտանգության համակարգը: Ավելին՝ Հայաստանի զինված ուժերը, ըստ էության, պահում են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Եվրոպայի անվտանգության սահմանը: Խնդիրը, սակայն, այն է, որ այս իրավիճակը, հակամարտության կարգավորման գործընթաց կոչվող այդ եռացող կաթսան դեռ շատ երկար կմնա գազօջախի վրա, եթե Հայաստանը չձեռնարկի հզոր գրոհ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական ասպարեզում: Հայաստանն այդ գրոհի միջոցով պետք է հասնի հակամարտության կարգավորման՝ կատարելով իր քաղաքակրթական ճեղքումը:

Եվ երբ դիտարկում ենք Եվրամիության դեսպանի հայտարարությունն ահա այս համատեքստում, ապա պարզ է դառնում, թե ինչի մասին է ակնարկում Պյոտր Սվիտալսկին: Հայաստանի անկախությունից կամ պարզապես ղարաբաղյան պատերազմի հրադադարից ի վեր Եվրամիությունը Հայաստանին ցուցաբերել է մոտ մեկ միլիարդ դոլարի ֆինանսական օժանդակություն, այն էլ՝ տարբեր դրամաշնորհային ծրագրերի տեսքով: Միաժամանակ եղել են վարկային ահռելի ծրագրեր՝ արտոնյալ պայմաններում: Դրան զուգահեռ եղել են այլ կարգի տարբեր աջակցություններ, քաղաքական խորհրդատվություններ:

Այդ ամենն ուղղված կամ միտված է եղել Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը, պետականության մշակույթի ձեավորմանն ու արդիականացմանը, իրավական մշակույթի ձեավորմանը, քաղաքական համակարգի զարգացմանը, պետականության ժամանակակից պատկերի կազմմանը, որը լիովին փոխելու էր թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի նկարագիրը:

Մենք՝ հայերս, հայաստանցիներս, պահանջում կամ ակնկալում ենք պարզունակ մոտեցումներ, որ Եվրամիությունը կամ միջազգային հանրությունը հայհոյի մարդասպան Ադրբեջանին և միարժեք սատարի մեզ: Եվ այն, որ սա ներքին արդարացիության մեծ հիմքեր ունեցող ակնկալիք է՝ կասկածից վեր է: Սակայն այս ակնկալիքն արդարացված չէ իրական քաղաքականության տեսանկյունից, որը կառուցված է այլ սկզբունքներով ձևավորվող արդարացիության պատկերացումների վրա: Այստեղ գործում է «ով աշխատի, նա կուտի» սկզբունքը: Հնարավոր չէ ներքին կյանքում ապրել դրան հակադիր՝ «ով գողանա, նա կուտի» սկզբունքով, իսկ արտաքին աշխարհից պահանջել միարժեք աջակցություն: Այդ աջակցությունը ցուցաբերվում է յուրայիններին, քաղաքակրթական «հարազատներին», և սա փաստ է, որից հնարավոր չէ երես թեքել:

Եվ Հայաստանին երկու տասնամյակ պարբերաբար տրվում է հնարավորություն, ցուցաբերվում է օժանդակություն քաղաքկրթական «հարազատի» կարգավիճակ ստանալու համար, տնտեսական և քաղաքական բարեփոխումների միջոցով բոլորովին նոր որակի պետական նկարագիր ձեռք բերելու համար, որն արդեն կառաջացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հենց այն «անհավասարությունը», որն այդպես ակնկալում ենք աշխարհից: Պարզապես, մենք պետք է այդ անհավասարության իրավունքը վաստակենք մեր պետականաշինության ձեռքբերումներով:

Դա է Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհը և այսօր, երբ ակնհայտ է ստեղծված նոր իրավիճակը, միաժամանակ տապալվել է Ադրբեջանի ռազմական սադրանքի հերթական փորձը, Հայաստանը անհապաղ պետք է ձեռնամուխ լինի այդ քայլերին, քանի դեռ Ադրբեջանն ուշքի չի եկել հաջորդ փորձը կազմակերպելու համար: Կասկած չկա, որ մեր զինվորականությունը հետ է մղելու նաև մյուս բոլոր փորձերը, բայց մենք չենք կարող պետականությունը հանգստացնել զինվորականության դափնիների վրա, անընդհատ վտանգի տակ պահելով նրանց կյանքը:

Լուսանկարը՝ sputniknews.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում