Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) կարող է պատժել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարին։ Այս մասին տեղեկացնում է Globoesporte-ը։
Նեյմարը կարող է Բրազիլիայի հավաքականում ավագի թևկապից զրկվել խաղադաշտում իր պահվածքի համար։ Նեյմարը դեղին քարտ էր ստացել «Մունդիալ-2018»-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Ուրուգվայի ընտրանու հետ խաղում (2:2):
Արդյունքում՝ դեղին քարտերի սահմանաչափը լրանալու պատճառով նա 1 խաղով որակազրկվել է ու բաց թողել հաջորդ՝ Պարագվայի հավաքականի հետ խաղը (2:2):
Կոնֆեդերացիայի ներկայացուցիչները կարծում են, որ Նեյմարը դեղին քարտ է ստացել միտումնավոր, որպեսզի հանգստանալու հնարավորություն ստանա «էլ կլասիկո»-ից առաջ (1:2):








































