Fighthype-ը հայտնում է, որՍաուլ Ալվարեսի դեմ մենամարտի համար Ֆլոյդ Մեյուեյզերի հոնորարի երաշխավորված մասը գերազանցում է 40 մլն ԱՄՆ դոլարը: Այն ամենախոշոր հոնորարարն է բռնցքամարտի պատմութան մեջ:
Բացի այդ Ֆլոյդը տոկոսներ կստանա նաև Showtime հեռուստաալիքի վճարովի եթերից, որը կհեռարձակի տվյալ մենամարտը:
Հիշեցնենք, որ Ֆլոյդ Մեյուեյզերի և Սաուլ Ալվարեսի մենամարտը կայանալու է սեպտեմբերի 14-ին` Լաս Վեգասում: