Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ

Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է գերլարված մթնոլորտում։ Մասնակիցներից մեկի պատմելով, Փաշինյանը հանդիպման սկզբից մինչեւ վերջ սպառնացել է կիրանցիներին՝ թե չի ստացվելու դիմադրել: Ասել է` եթե չբացեն ճանապարհը, կամ խոչընդոտեն սահմանազատման-սահմանագծման աշխատանքներին, միեւնույն է` ուժի գործադրմամբ են այդ աշխատանքներն իրականացնելու։ Գյուղացիներից մեկն ասել է, որ իր տան դիմաց տանկ կկանգնեցնի, մյուսը՝ կվառի, ամեն ինչ կանեն, որ թույլ չտան ադրբեջանցիների ոտքը Կիրանց մտնի, Փաշինյանն ասել է՝ անօգուտ է, ինչ էլ անեք, միեւնույն է ոչինչ չեք կարող փոխել։

Վախեցնելուց բացի նաեւ ամոթանք է տվել իր համերկրացիներին՝ մոտավորապես, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջեք, որ փրկեք ողջ Հայաստանը, կանխեք պատերազմը, ասել է` իբր այս գործընթացը Հայաստանի անկախության, գոյության համար է արվում։

Կիրանցիները, որ արդեն տասն օրից ավելի է ի նշան բողոքի, փակ են պահում միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ իշխանություններին փորձելով հետ պահել միակողմանի զիջումներից, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացել են, որ հայ-ադրբեջանական նոր սահմանն անցնելու է ոչ թե գյուղի մեջտեղում գտնվող կամրջի կեսով, այլ ավելի խորքից, Փաշինյանն ասել է, որ հնարավոր է գյուղը կիսվի, մեծ մասն անցնի Ադրբեջանին, մասնագետների առաջիկա աշխատանքների արդյունքում կորոշվի, թե կոնկրետ որտեղով է գծվելու սահմանը:

Գյուղացիները խնդրել են՝ գոնե կամուրջը չտալ, ասել է՝ հնարավոր չէ, նշել է նաեւ՝ իբր ինքն էլ չի իմացել, որ գյուղը կիսվելու է, նախնական տարբերակով` ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմն այդ մասին տեղեկացված չեն եղել, իբր ՌԴ ԳՇ քարտեզները ստանալուց հետո են դա իմացել: Նորից փորձել է մեղքը բարդել ռուսների վրա, թե` ռուսներն են այդպես ուզում, որն իր սրտով էլ չի։

Ավելին, ասել է, որ Կիրանցում ճանապարհ փակող ընդդիմադիրները իրականում ոչ թե օգնում են իրենց, այլ վնասում՝ էլ ավելի գրգռելով ադրբեջանական կողմին, ու եթե ճանապարհ փակողները միայն կիրանցիներ լինեին, ապա ինքը կայցելեր Կիրանց, ոչ թե իրենց կհրավիրեր կառավարություն։ Փորձել է կիրանցիներին տրամադրել ճանապարհը փակող համագյուղացիների եւ նրանց պարբերաբար այցելող եւ աջակցություն հայտնող քաղաքական-հասարակական գործիչների դեմ։

Միեւնույն ժամանակ` անվտանգության զրո երաշխիք է տվել, ասելով` գործընթացը կյանքի կոչելուց հետո՝ գուցե 7 օր խաղաղ ապրեք, բայց 8-րդ օրը չի կարող ասել՝ ինչ կլինի։ Փորձել է հանգստացնել, թե տուն կորցնողները փոխհատուցում կստանան, կքննարկեն այդ հարցը, բայց կիրանցիները սաստել են Փաշինյանին, ասել են, որ ընդհանրապես չեն ուզում այս թեման քննարկել, իրենք չեն պատրաստվում աճուրդի հանել հայրենիքը։

Այդուհանդերձ, հանդիպումն ու լսածներն այնքան հուսահատեցնող է եղել, որ կիրանցիները թեւաթափ եղած են դուրս եկել, մի կին անգամ լաց է եղել: Նրանք վերադարձել են հայրենի գյուղ, իսկ երեկ անգամ գյուղամիջում քննարկել են, թե անիմաստ են այս ակցիաները՝ միեւնույն է՝ Փաշինյանն իր սեւ գործն ավարտին է հասցնելու, չնայած դրան` շատերը դեմ են հանձնվելուն, երեկ քննարկել են նաեւ դաշտամիջյան ճանապարհները փակելու հարցեր, որպեսզի թույլ չտան սահմանը գծող ու սյուներ տեղադրող մասնագետները գաղտագողի գնան, քարտեզագրման աշխատանքներ իրականացնեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում