Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը:
Խաղը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը՝ Գեորգի Վադաչկորիայի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Զազա Մենթեշաշվիլին և Զազա Փիփիան: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: