Ֆուտբոլի Շվեյցարիայի Սուպերլիգայի 25-րդ տուրում «Ցյուրիխ»-ը հյուրընկալվեց «Վադուց»-ին:
Հյուրերին հաջողվեց 3 անպատասխան գնդակ ուղարկել տանտերերի դարպասը՝ առավելության հասնելով 0:3 հաշվով:
Հանդիպման 80-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի երիտասարդական հավաքականի ու «Ցյուրիխ»-ի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը:
Նշենք, որ Սիմոնյանի թիմը 25-րդ տուրից հետո վաստակած 25 միավորով 8-րդն է 10 թիմից բաղկացած առաջնությունում: