Tuesday, 07 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Տիտղոս նվաճելու բերկրանքը չէի փոխի միլիոն դոլարի հետ. «Բանանց»-ի մակեդոնացի պաշտպան

Բանանցի մակեդոնացի պաշտպան Վլատկո Դրոբարովը հուլիս ամսից է հանդես գալիս երևանյան թիմի կազմում: Ակումբի մամուլի ծառայության թղթակցի հետ զրույցում Դրոբարովը ամփոփել է այդ ժամանակահատվածը՝ գրում է թիմի պաշտոնական կայքը:

«Սկզբնական հատվածում ամեն ինչ չէր, որ ստացվում էր ինձ մոտ՝ կապված տարբեր հանգամանքների հետ, սակայն տարվա վերջին հատվածն ու այս տարվա սկիզբը հաջող է ստացվում, ինչի համար ես շատ ուրախ եմ: Կարծում եմ, որ ձմռան ընթացքում կատարված աշխատանքն է տալիս իր արդյունքը: Ես հավատում էի, որ կարող էինք հաղթանակներ տանել մեկնարկային երկու տուրերում: Ցավոք, պարտություն կրեցինք գավաթային խաղում, մեր բախտը չբերեց, սակայն գավաթային դիմակայությունը բաղկացած է 180 րոպեից, և միայն ժամանակի կեսն է դեռ անցել:

Ես շատ ուրախ եմ, որ երեք մակեդոնացի կա «Բանանց»-ում: Բոլորն էլ գիտեն, թե որքան արժեքավոր է, երբ արտասահմանում ես գտնվում ու այնտեղ հանդիպում ես քո հայրենակցին:

Ես խաղացել եմ Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնում և այնտեղ պայքարն ու արագությունները շատ ավելի ուժեղ էին, իսկ Մակեդոնիայի առաջնությունում գրեթե նույն մակարդակն է, ինչ Հայաստանում: Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնը ինձ վրա ուժեղ տպավորություն գործեց:

Երբ տիտղոս ես նվաճում, զգացողություններն աննկարագրելի է: Դա չէի փոխանակի միլիոն դոլարի հետ: Շատ եմ ցանկանում նաև նմանատիպ տիտղոս(Վլադկո Դրոբարովը Մակեդոնիայի գավաթակիր է-խմբ.) նվաճել Հայաստանում»,- ֆուտբոլիստի խոսքն է փոխանցում թիմի պաշտոնական կայքը:

 

Լուսանկարը՝ «Բանանց»-ի պաշտոնական կայքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում