Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմսիի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի` «Հալ Սիթի»-ի (4:0) դեմ հանդիպման ընթացքում:
«Չեմ կարծում, որ Ռեմսին շարքից դուրս է մնացել մինչև մրցաշրջանի ավարտը: Վնասվածքն ավելի լուրջ էր, քան ինձ էր թվում»,- հայտարարել է Վենգերը:









































