Դորտմունդի «Բորուսիա»-ն չի վաճառի Պիեր Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտարարել է ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
«Մեր դիրքորոշումը պարզ է: Օբամեյանգը «Բորուսիա»-ում հանդես է գալիս այժմ, հանդես կգա նաև ապագայում: Ոչ մի հրաժարագին չկա: Փողը շատ բան է որոշում, բայց Օբամեյանգի հեռանալու մասին լուրերն իրատեսական չեն:
Անգլիական ակումբները շատ փող ունեն, բայց Օբամեյանգի տրանսֆերի համար բավական չէ: Մենք չունենք շեյխ նախագահներ կամ Աբրամովիչ, բայց փող ունենք և որևէ բանի կարիք չենք զգում»,- Bild-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:






































