Թուրինի «Յուվենտուս»-ը հետաքրքրված է իսպանական «Սևիլյա»-ի կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակի ծառայություններով, տեղեկացնում է Goal.com-ը:
Թուրինյան ակումբը մտադիր է ձեռք բերել 26-ամյա լեհ ֆուտբոլիստի տրանսֆերը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նշվում է, որ «ծեր սենյորա»-ն ցանկանում է համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ մինչև «Եվրո-2016»-ի մեկնարկը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց իտալական ակումբը պատրաստվում է վճարել 25 մլն եվրո:









































