Կրասնոդարի «Կուբան»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ամռանը, հավանաբար, կլքի իր ներկայիս ակումբը:
Հայ ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված «Դինամո»-ն և «Ռուբին»-ը: Ինչպես արդեն հայտնել ենք Արասը նաև «Սպարտակ»-ի ուշադրության կենտրոնում է:
2012/13 թվականների մրցաշրջանում Օզբիլիսը 23 հանդիպում է անցկացրել Կրասնոդարի ակումբի կազմում, 9 գոլ հեղինակել:






































