Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Ուկրաինայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում Զապորոժյեի «Մետալուրգ»-ի դեմ կայացած հանդիպումը:
«Մեր հակառակորդը հիանալի հակագրոհներ էր կազմակերպում, ինչի շնորհիվ թիմի ֆուտբոլիստները մի քանի անգամ աչքի ընկնելու հնարավորություն ստացան: Ցավոք, մենք չկարողացանք ավարտին հասցնել մի քանի հիանալի գոլային պահեր:
Նշեմ, որ մենք պայքարեցինք մինչև վերջին վայրկյանը: Կարծում եմ` մենք դանդաղ էինք գործում հարձակման գծում: Հաջորդ խաղի ժամանակ ջանք չենք խնայի հաղթանակ գրանցելու համար, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին և ուրախանանանք ինքներս»,- նշել է ֆուտբոլիստը:








































