Հարձակվող Մարիո Բալոտելին, ով այս տարի փոխել է իր ակումբային գրանցումը՝ «Մանչեսթեր Սիթի»-ից տեղափոխվելով «Միլան», հայտարարել է, որ գոհ է իր կայացրած որոշումից:
«Ուրախ եմ, որ լքեցի Անգլիան: Այժմ կողքիս են ընտանիքս ու ընկերներս, կարող եմ լիցքաթափվել, մտածել անձնական կյանքիս մասին, ինչը չէի կարող անել, երբ միայնակ էի:
Շատերը կարծում են, որ ես խելացնոր եմ, սակայն ես նորմալ մարդ եմ: Սիրում եմ կանանց, և դա նորմալ է: Սիրում եմ արագ ավտոմեքենաներ, և դրանում ևս ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- նշել է Բալոտելին CNN-ին տված հարցազրույցում:








































