Հայտնի են Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2012/13թթ մրցաշրջանի լավագույն մարզչի և լավագույն ֆուտբոլիստի անունները: Լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորող Ալեքս Ֆերգյուսոնը, լավագույն ֆուտբոլիստ՝ «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:
Ֆերգյուսոնի գլխավորությամբ «Յունայթեդ»-ը դարձել է Անգլիայի չեմպիոն, իսկ Բեյլը Պրեմիեր Լիգայի 2012/13թթ մրցաշրջանում անցկացրել է 32 խաղ՝ խփելով 20 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում:
Հավելենք, որ Բեյլը «Տոտենհեմ»-ի առաջին խաղացողն է, ով ճանաչվել է Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացող:








































