Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը կարծում է, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կայանալիք մադրիդյան դերբիում «Ատլետիկո»-ն կարող է պարտության մատնել «Ռեալ»-ին:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում:
««Ռեալ»-ի ու «Ատլետիկո»-ի միջև ֆինանսական առումով միշտ հսկայական տարբերություններ են եղել, բայց «Ատլետիկո»-ն դարձել է Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր:
Այնպես որ, գումարը չի տալիս բոլոր հարցերի պատասխանը: Իսկ «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարողացել է ֆուտբոլիստներին տրամադրել խաղին: Սիմեոնեն գիտի, թե ինչպես կարելի է հաղթել «Ռեալ»-ին»,- հայտարարել է Արագոնեսը:








































