Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդը մոտ է Ֆրանսիայի Առաջին խմբի առաջնություն վերադարձած «Մոնակո» տեղափոխությանը:
«Ֆալկաոն 90 տոկոսով տեղափոխվել է «Մոնակո»: Շատ փոքր է հավանականությունը, որ «Մոնակո»-ն ձեռքից բաց կթողնի նրան»,- գործակալի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ ֆրանսիական ակումբը կոլումբիացի հարձակվողի տեղափոխության դիմաց «Ատլետիկո»-ին վճարելու է 60 մլն եվրո, իսկ Ֆալկաոն ստանալու է 10 մլն եվրո տարեկան աշխատավարձ:







































