Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել իտալական «Ինտեր», տեղեկացնում է Football Italia-ն:
Միլանյան ակումբի ղեկավարությունը մտադիր է փոխարինել թիմի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի «ներաձուրիներ»-ի ճամբարը:
«Ինտեր»-ի նախագահ Էրիկ Թոխիրը հանդիպել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի հետ, որպեսզի բանակցություններ վարի ուրուգվայցի հարձակվողի տրանսֆերը գնելու վերաբերյալ:






































