Ֆրանսիայի հավաքականի և անգլիական ՔՓՌ-ի հարձակվող Լոիկ Ռեմին ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով:
Մայիսի 6-ին 34-ամյա մի կին դիմել էր ոստիկանություն: Նա պնդում է, որ հանդիպել է ֆուտբոլիստի և ևս երկու անձանց հետ, որոնք հարձակվել են իր վրա և բռնաբարել՝ լինելով ալկոհոլի ազդեցության տակ:
Լոնդոնի ոստիկանության գլխավոր կասկածյալը Ռեմին է, ով այսօր ձերբակալվել է:









































