Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ընդգրկել թիմի պաշտպան Պեպեին Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի հերթական տուրի շրջանակներում «Մալագա»-ի դեմ կայանալիք հանդիպման հայտացուցակում: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Ըստ տեղեկատվության՝ նման որոշման պատճառ է դարձել Պեպեի՝ վերջերս կատարած հայտարարությունը: Հիշեցնենք, որ պաշտպանը պահանջել է մասնագետից ավելի մեծ հարգանք ցուցաբերել «բլանկոսներ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի հանդեպ՝ նշելով, որ վերջինս ակումբի լեգենդն է:
Մոուրինյոն իր հերթին հայտարարել է, որ Պեպեի միակ խնդիրը Ռաֆայել Վարանն է, ով կարողացել է զբաղեցնել պորտուգալացու տեղը հիմնական կազմում:









































