«Բարսելոնա»-ն կարող է Իսպանիայի չեմպիոնի տիտղոս նվաճել արդեն չորեքշաբթի: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Մադրիդի «Ռեալ»-ին չհաջողվի առավելության հասնել «Մալագա»-ի նկատմամբ:
Հիշեցնենք, որ նշված հանդիպումը, ինչպես նաև «Սելտա»-«Ատլետիկո» խաղը կանցկացվեն ժամանակից շուտ, քանի որ մադրիդյան թիմերը խաղարկելու են Իսպանիայի գավաթը:
Պրիմերայի շրջանակներում իր հաջորդ հանդիպումը «Բարսելոնա»-ն կանցկացնի առաջիկա կիրակի` «Ատլետիկո»-ի դեմ:









































