«Ուոթֆորդ»-ի հարձակվող Օդիոն Իգալոն ու թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը լավագույնն են դեկտեմբեր ամսվա արդյունքներով։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Դեկտեմբերին Պրեմիեր լիգայում անցկացրած 5 խաղում նիգերացի հարձակվողը 5 գոլ է խփել, իսկ «Ուոթֆորդ»-ը մրցակիցների դարպասն այդ 5 խաղում 9 գոլ է խփել։
Նշված ժամանակահատվածում ակումբը վաստակել է 9 միավոր՝ ոչ-ոքի խաղալով «Չելսի»-ի հետ (2:2) և ջախջախելով «Լիվերպուլ»-ին (3:0):
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 21-րդ տուրից հետո «Ուոթֆորդ»-ը վաստակած 29 միավորով մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում է։











































