Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ճանաչվել է Գերմանիայի ազգային հավաքականի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկությունն անցկացվել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում: 27-ամյա «զինագործ»-ը հավաքել է երկրպագուների ձայների 45,9 տոկոսը:
Հավելենք, որ երկրորդ հորիզոնականում է Տոմաս Մյուլերը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Յոնաս Հեկտորը:








































