Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչն ակումբի հետ նոր պայմանագիր կստորագրի: Այդ մասին հայտնում է The Times-ը:
Նշվում է, որ 31-ամյա սերբը կերկարաձգի գործող պայմանագրի ժամկետը ևս մեկ տարով: Բացի այդ, նոր պայմանագրով կետ կնախատեսվի, որի համաձայն Իվանովիչի պայմանագրի ժամկետը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 12 ամսով, եթե պաշտպանը բավականաչափ խաղեր անցկացնի մեկ մրցաշրջանի ընթացքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ինտեր»-ը, ՊՍԺ-ն և «Ֆիորենտինա»-ն:







































