Իսպանական «Սևիլյա»-ի կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը խոսել է Լոնդոնի «Արսենալ»-ի կողմից հետաքրքրվածության մասին, տեղեկացնում է Telegraph.co.uk-ը:
«Ես լսել եմ «Արսենալ»-ի հետաքրքրվածության մասին, սակայն այդ ամենը թողնում եմ իմ գործակալին: Ես վստահում եմ նրան, քանի որ այդպիսի հարցերը պետք է նա որոշի:
Ես իրավունք չունեմ մտածել այդ ամենի մասին: Ես այժմ մտածում եմ «Սևիլյա»-ի առաջիկա հանդիպումների մասին»,- հայտարարել է կիսապաշտպանը:










































