Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն կարծում է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող է հաջողությունների հասնել «Արքայական ակումբ»-ում: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Ներկայումս շատերն են խոսում «բլանկոսներ»-ի այժմյան գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ապագայի մասին: Մասնավորապես նշվում է, որ պորտուգալացի մասնագետը պատրաստվում է գլխավորել Լոնդոնի «Չելսի»-ն:
«Անչելոտին հանգիստ բնավորություն ունի և կարողանում է համապատասխան միջավայր ստեղծել: Բացի այդ, նրա հետ կարելի է աշխատանքային երկխոսություն ծավալել»,- հայտարարել է Վալդանոն:
Հիշեցնենք, որ Վալդանոն վերջերս հայտարարել էր, որ Մոուրինյոյի հեռացումը վատ հետևանքներ չի ունենա, քանի որ թիմը գտնվում է լավ մարզավիճակում:








































