Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացավ Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Չելսի»-«Բազել» պատասխան հանդիպումը:
Ռաֆայել Բենիտեսի սաները 2:1 հաշվով առավելության էին հասել առաջին հանդիպմանը: «Չելսի»-ն հաղթանակ գրանցեց նաև պատասխան հանդիպմանն ու դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ:
Լոնդոնյան ակումբի կազմում աչքի ընկան Ֆերնանդո Տորեսը, Վիկտոր Մոզեսն ու Դավիդ Լուիսը: Շվեյցարական թիմի միակ գոլը խփեց Մոհամեդ Սալախը:








































