Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գիտակցում է, որ իր սաները դեռևս ձեռք չեն բերել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիրը:
«Գիտենք, որ ևս մեկ անգամ պետք է սևեռենք մեր բոլոր ուժերը: Առաջին հանդիպումից առաջ մենք չէինք պատկերացնում, որ կարող ենք հաղթանակ գրանցել:
Այժմ ամեն ինչ շատ ավելի լավ է, քան մենք կարող էինք պատկերացնել: Սակայն դեռևս ոչինչ որոշված չէ»,- ասել է Կլոպը:








































