Ամենրիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը զրկվել է մինչև 69.9 կգ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոնի տիտղոսից:
Հիշեցնենք, որ նա այդ տիղոսը նվաճել էր 2012թ. մայիսին` պարտության մատնելով Միգել Կոտտոյին: 2011թ. Մեյուեյզերը WBC վարկածով աշխարհի չեմպիոն էր դարձել մինչև 66.7 կգ քաշային կարգում և մայիսի 4-ին այդ տիտղոսը փորձելու է պաշտպանել Ռոբերտ Գերերոյի դեմ մենամարտում:
«Այդ մենամարտից հետո կցանկանայի նաև պաշտպանել WBA-ի չեմպիոնական գոտիս, բայց ես այլևս WBA վարկածով աշխարհի չեմնպիոն չեմ»,- Fightnews-ը մեջբերում է Մեյուեյզերի խոսքերը:








































