«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գոհ է մնացել իր թիմի ցուցադրած խաղից ու «կլասիկո»-ի արդյունքից:
«Մենք ևս մեկ քայլ կատարեցինք դեպի եզրափակիչ, սակայն մենք առաջվա պես շատ, շատ և շատ ենք հարգում «Ռեալ»-ին: Եթե մենք կանգ առնենք այդ թիմն ընդունակ է ամեն ինչի: Հավատո՞ւմ եմ ես, որ արդեն ապահովել ենք եզրափակիչի ուղեգիրը: Կարծում եմ, որ դուք ինքներդ դեռ չեք հավատում (դիմում է հարցը տվող լրագրողին-«Առաջին լրատվալան»)»,- կատալոնացիների մարզչի խոսքերն է մեջբերում AS-ը։
Պեպեի հեռացման մասին Գվարդիոլան ասաց հետևյալը. «Ես դեռ չեմ դիտել կրկնապատկերը և չեմ կարող օբյեկտիվ գնահատական տալ»:








































