Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն թիմի ֆուտբոլիստներին կոչ է արել մտածել միայն թիմային շահերի մասին:
«Զգում եմ, որ ընթացիկ մրցաշրջանում կարող ենք նվաճել բոլոր տիտղոսները: Բայց դա կանենք միայն այն դեպքում, եթե բոլորս ենթարկվենք թիմային շահերին:
Իսկ պարտությունները միշտ դրական ազդեցություն են ունենում, եթե դրանցից համապատասխան դասեր են քաղվում»,- Sport-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:
Հիշեցնենք՝ Բունդեսլիգայի 15-րդ տուրում Խոսեպ Գվարդիոլայի սաներն առաջին պարտությունն են կրել մրցաշրջանում ՝ 1:3 հաշվով զիջելով Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ին:








































