Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը ATP ամփոփիչ մրցաշարում Ստանիսլաս Վավրինկային պարտվելուց հետո չի կարող վստահ լինել, որ մրցաշրջանն ավարտելու է 2-րդ համարի ներքո: Այս մասին գրում է « atpworldtour.com»-ը:
Շոտլանդացին, իհարկե, պահպանում է մրցաշրջանը 2-րդ համարի ներքո ավարտելու հնարավորությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաղթող չճանաչվի Լոնդոնում ընթացող ամփոփիչ մրցաշարում:
ATP ամփոփիչ մրցաշարում հաղթելու դեպքում 34-ամյա Ֆեդերերը կրկին կբարձրանա 2-րդ հորիզոնական՝ զիջելով միայն անհասանելի Նովակ Ջոկովիչին: