Aravot.am-ի փոխանցմամբ՝ Սահմանամերձ Բաղանիս գյուղից հայտնեցին, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին,ժամը 16.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Բաղանիսի ծայրին, միջպետական ավտոճանապարհին, արհեստական լճակի մոտ գնդակոծել է մեծ բեռնատար, «ֆուռի» անիվներից մեկը գնդակներից ծակվել է, բեռնատարն այլ վնասներ էլ է կրել: Բեռնատարի արտասահմանցի վարորդին, որը գնդակոծությունից վախեցել է, Ոսկեվան գյուղի 2 բնակիչներ իրենց տուն են տարել: Բեռնատարը մնում է սահմանագոտում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում