Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Պաբլո Սաբալետան Անգլիական լիգայի Գավաթի 4-րդ փուլի՝ «Քրիստալ Փելաս»-ի դեմ խաղում վնասվածք է ստացել, տեղեկացնում է Sky Sports-ը:
Վնասվածքի լրջության մասին չի նշվում, սակայն, ըստ «քաղաքաբնակներ»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի խոսքերի՝ 30-ամյա ֆուտբոլիստը կրկին վնասել է ծունկը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը լքել էր խաղադաշտը 56-րդ րոպեին:











































