Բրազիլացի սուպերմոդել Միշել Կարվալյոն հայտնել է Չիլիի ազգային թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ իր հարաբերությունների մասին:
«Սկզբում Ալեքսիսն ինձ դուր էր գալիս որպես ֆուտբոլիստ: Այնպես ստացվեց, որ մենք ծանոթացանք, սկսեցինք հանդիպել, և ես «Բարսելոնա» տեղափոխվեցի, որպեսզի նրա կողքին լինեմ:
Սակայն Ալեքսիսը խնդրեց, որ մեր հարաբերությունները գաղտնի պահենք: Մեր սիրավեպն այնքան էլ երկար չտևեց: Գիտեի, որ նրա կյանքում այլ կանայք կան: Մենք հեռացանք»,- Միշելին մեջբերում է elbalonrosa-ն:








































