Իտալական «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտին, ով Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 31-րդ տուրում կայացած «Լացիո»-ի դեմ խաղում 57-րդ րոպեին իրացրեց 11մ հարվածը, հերթական ռեկորդը սահմանեց:
Հարձակվողն 9-րդ գոլը հեղինակեց հռոմեական դերբիներում և կրկնեց Դինո դա Կոստայի և Մարկո Դելվեկիոյի ցուցանիշները՝ կապված հռոմեական դերբիներում խփած գոլերի հետ:
«Իհարկե, ձգտում էի հասնել այս ցուցանիշին: Սա իմ ամենակարևոր ռեկորդն էր, բայց ինձ համար ավելի կարևոր էր հաղթել այդ խաղում»,- հայտարարել է Տոտին:
Հիշեցնենք, որ «Լացիո» – «Ռոմա» խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:








































