«Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսին շարունակում են ակնարկել, որ չեն ցանկանում տեսնել նրան ակումբում:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ դարպասապահին արգելել են մարզվել ակումբի հիմնական և երիտասարդական կազմի հետ, շփվել խաղացողների հետ անհատական մարզումների ժամանակ:
Այժմ էլ իսպանացուն զրկել են հանդերձարանում անձնական պահարան ունենալու հնարավորությունից: Վալդեսն այլևս իրավունք չունի լուսանկարվել «Յունայթեդ»-ի հետ՝ ակումբի պաշտոնական լուսանկարներում:









































