Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը Հռոմի Պապ Ֆրանցիսկ Առաջինին հրավիրել է «Կամպ Նոու» մարզադաշտ: Շնորհավորական ուղերձից հետո Ռոսելը Հռոմի Պապին գրել է հետևյալ նամակը.
«Ցանկանում եմ հրավիրել Ձեզ «Կամպ Նոու» մարզադաշտ՝ դիտելու «Բարսելոնա»-ի մասնակցությամբ հանդիպում: Ցանկանում եմ, որ Դուք վայելեք մեր ֆուտբոլիստների և Ձեր հայրենակիցների խաղը՝ ի դեմս Լիոնել Մեսսիի ու Խավյեր Մասկերանոյի»:
Հավելենք, որ Հռոմի Պապը «Սան-Լորենսո»-ի երկրպագու է:









































