Thursday, 23 05 2024
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում

Բանակի նոր նշանակությունը՝ հանուն հայրենիքի, ընդդեմ պետականությունը կրծող օլիգարխիայի

Մոտ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պետական կառավարման համակարգը ցանկանում է համախմբել բանակի շուրջ: Դեռ այն ժամանակ այդ նախաձեռնությունը շատերը երկիմաստ գնահատեցին, առնվազն վերին շերտում, քանի որ խորքային իմաստով կան այլ բազմաթիվ իմաստներ, որոնց հանգամանալից դիտարկման համար, իհարկե, ժամանակ է պետք:

Վերին շերտում առկա իմաստները, ըստ փորձագիտական տարբեր կարծիքների, հետևյալն էին. Սերժ Սարգսյանը Հայաստանում փորձում է հաստատել, այսպես ասած, ռազմական կառավարում և, միևնույն ժամանակ, միգուցե դրանով փորձում է հակադրվել օլիգարխիկ կառավարման մոդելին, որի դեմ բանակից բացի՝ այլ բան կարծես թե չգտավ, ուժ չունեցավ գտնելու: Բանակի պարագան մի փոքր այլ է, բանակի միջոցով օլիգարխիային հետին պլան մղելը Սերժ Սարգսյանի համար նվազ ռիսկային է կամ, ավելի շուտ, գրեթե զուրկ է ռիսկից: Տարբերակ էր, իհարկե, հանրությանը դիմելը, նրա օժանդակությամբ պայքարելը առկա համակարգի դեմ, մականունավոր և քրեական օլիգարխիայի դեմ, սակայն Սերժ Սարգսյանը դրան չգնաց, քանի որ այդ դեպքում հարկ կլիներ, իհարկե, շատ առումներով դեմ գնալ հենց իր իսկ մերձավոր շրջապատին, ինչը Սերժ Սարգսյանի համար կլիներ ինքնասպանության պես մի բան: Իսկ բանակի դեպքում իրավիճակը այլ է:

Բանակն ինքը Հայաստանում հսկայական կապիտալի կրող է: Այստեղ են օլիգարխներից ոչ պակաս կամ ընդամենը 5 րոպե պակաս գեներալները: Բանակն ուժի և կապիտալի համադրում է, որը Սերժ Սարգսյանի համար կապահովի անցում ճյուղից ճյուղ՝ նրա համակարգային լեգիտիմությունը չնվազեցնելով վտանգավոր մակարդակի, երբ այն կարող է արդեն հասցնել հրաժարականի կամ պաշտոնանկության՝ ներիշխանական հեղաշրջման արդյունքում: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանն իր քաղաքական կարիերայի ընթացքում բավական երկար տարիներ եղել է բանակում և այնտեղ զգալիորեն ընկալվում է որպես յուրային: Ավելին՝ բանակի գեներալակազմը երևի թե ամենևին դեմ չի լինի ընդլայնել իր դերը պետական կառավարման համակարգում, ինչը կարող է նաև բացել նոր բիզնես-հեռանկարներ, որոնք շատ կարևոր և նպատակային են հայաստանյան գեներալակազմի մեծամասնության համար: Գլխավոր հարցն, իհարկե, այն է, թե որն է այստեղ պետության շահը: Այդ շահը չկա: Թվում է, որ շահ է քրեաօլիգարխիկ համակարգի չեզոքացման հեռանկարը, բայց այստեղ պատկերը շատ աղոտ է: Նախ՝ այդ չեզոքացումն, իհարկե, չի կարող ինքնանպատակ լինել և շատ կարևոր է, թե ինչպես է դա տեղի ունենում, ինչ գործիքներով և ինչով է փոխարինվում: Եթե դա փոխարինվում է բանակով, ապա դատելով այդ բանակի ներկայիս որակից՝ միարժեք կարելի է ասել, որ փոփոխությունը պետության և հասարակության համար էական քիչ բան է փոխում: Բանն այն է, որ բանակը ներկայումս հանդիսանում է օլիգարխիկ համակարգի կցորդը: Երբ համակարգն ու կցորդը առանձնացվում են, տեղերով փոխվում, դրանից որևէ էական բան չի փոխվում, քանի որ ստացվում է առավելապես գումարելիների և գումարի պատմությունը:

Խոսելով բանակին առանձնահատուկ, ուրույն դեր տալու մասին՝ Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ էլ չխոսեց այն մասին, թե ինչ պետք է անել բանակում առկա կոռուպցիայի դեմ պայքարի համար, բանակում առկա, մեղմ ասած, ոչ կանոնադրական հարաբերությունների համակարգը քանդելու և միանգամայն այլ որակի ներքին հարաբերություններ հաստատելու համար, բանակում տեղի ունեցող սպանությունները կամ բռնությունները կանխարգելելու համար: Այո, թե երկու տարի առաջ, թե այսօր՝ ամեն պատեհ, անպատեհ առիթով Սերժ Սարգսյանն ու նրա իշխանության տարբեր հատվածներ խոսում են բանակի նոր դերի մասին, սակայն չի ներկայացվում բանակային զարգացման իր ռազմավարությունը, չի խոսվում կոնկրետ, չի խոսվում հստակ ուղղություններով, չեն սահմանվում անհրաժեշտ առաջնահերթություններն ու թիրախները, այլ հանդես են գալիս ընդհանուր, դեկլարատիվ բնույթի հայտարարություններով: Այսինքն՝ Սերժ Սարգսյանին և նրա իշխանությանը բանակի ներկայիս բովանդակությունը կարծես թե բավարարում է, բանակը նրան պետք է որպես քաղաքականության ձև: Իսկ այ, դա արդեն պետք չէ պետությանն ու հասարակությանը:

Պետության ու հասարակության շահից բխում է ոչ թե բանակին նոր ձևի կամ նոր հարթության վրա դիտարկելը, այլ բանակին նոր որակ հաղորդելը՝ առկա ձևի և հարթության վրա: Այսինքն՝ բանակում առկա կոնկրետ խնդիրների լուծում իրականացնելը կամ լուծման առարկայական, դինամիկ գործընթաց սկսելը, երբ արդյունքները տեսանելի կլինեն արագ և գործընթացին զուգահեռ: Երբ բանակում կլինի այլ միջավայր, որտեղ ոչ թե վտանգն է գերիշխողը, այլ անվտանգությունը, այդ դեպքում արդեն հասարակական-քաղաքական դիսկուրսում կարելի է քննարկել բանակի դերը պետական կառավարման համակարգում և պետության կյանքում ընդհանրապես բարձրացնելու կամ նոր կետերով սահմանելու հարցը:

Բարձրացնել պետք է նախ՝ բանակի որակը, հետո նոր դերը, այլապես ներկայիս որակով բանակի դերի բարձրացումը կարող է հանգեցնել Հայաստանի պետության և քաղաքացիների համար առանց այդ էլ բավականաչափ զգալի և շոշափելի ռիսկերի աստիճանի բարձրացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում