Լոնդոնի «Չելսի»-ն շարունակում է բանակցել Թուրինի «Յուվենտուս»-ի հետ, տեղեկացնում է Daily Mirror-ը:
«Ազնվականներ»-ը Ֆրանսիայի ազգային հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի դիմաց պատրաստ են «ծեր սենյորա»-ին վճարել 70 մլն ֆունտ ստերլինգ:
Ավելի վաղ թուրինցիները վարձակալեցին «ազնվականներ»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի տրանսֆերը:
Ըստ աղբյուրի` այս գործարքը կարող է խթան հանդիսանալ Պոգբայի` «Չելսի» տեղափոխվելուն:








































