Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գնահատել է իր թիմի խաղն Իսպանիայի առաջնության 1-ին տուրի` Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ հանդիպումում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի միակ գոլի շնորհիվ կարողացավ հաղթել «Ատլետիկ»-ին:
«Առաջնությունը սկսեցինք բարձր մակարդակով, չթույլատրեցինք մրցակցին ոչ մի վտանգավոր գրոհ կազմակերպել: Հիանալի հանդիպում անցկացրեցինք բոլոր առումներով:
Մրցակիցը լավ էր պաշտպանվում, սակայն մենք կարողացանք գոլային պահեր ստեղծել»,- հայտարարել է իսպանացի մասնագետը:







































