Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին հետաքրքրել է Թուրինի «Յուվենտուս»-ին, տեղեկացնում է gianlucadimarzio.com-ը։
«Ծեր սենյորա»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խնդրել է ակումբի ղեկավարությանը գնել հայազգի կիսապաշտպանի տրանսֆերը։
Նշվում է, որ «Յուվենտուս»-ը պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերի դիմաց «Բորուսիա»-ին առաջարկել 20 մլն եվրո։
26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան վաղը կհանդիպի թուրինյան ակումբի ղեկավարության հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինցիները ցանկանում են ձեռք բերել Իսկոյի կամ Օսկարի տրանսֆերները։






































