«Բարսելոնա»-ի երկրպագուներից շատերը ցանկանում են, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում իրենց թիմի մրցակիցը լինի Մյունխենի «Բավարիա»-ն:
Այդ մասին է վկայում Marca պարբերականի անցկացրած հարցումը:
Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուների 36%-ը կցանկանար, որպեսզի «Բարսելոնա»-ն խաղար «Բավարիա»-ի դեմ: Եվս 22%-ի կարծիքով` «Գալաթասարայ»-ի դեմ մրցակցությունը վատ տարբերակ չէ կատալոնական ակումբի համար:
Հարցվողների 17%-ի կարծիքով` Մադրիդի «Ռեալ»-ը հիանալի մրցակից է «Բարսելոնա»-ի համար:








































