Ռուսաստանի հավաքականը վառ ֆուտբոլ է ցուցադրելու «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստանի հետ խաղում, համոզված է ՌՖՄ նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն:
«Ընտրական փուլի 4 արտագնա հանդիպումներում մենք 3 հաղթանակ ենք տարել և 1 ոչ-ոքի խաղացել: Դա հրաշալի արդյունք է: Այո՛, եղել է նաև վրիպում` Սլովակիայի հետ սեփական հարկի տակ խաղում: Հունիսի 4-ին մեր ազգային ընտրանին Սանկտ Պետերբուրգում կխաղա Հայաստանի հետ, այնտեղ մենք կտեսնենք այն հավաքականին, որի մասին միշտ երազել ենք: Ես հավատում եմ դրան: Սցենար, ըստ որի Ռուսաստանի հավաքականը չի հայտնվում «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլում` գոյություն չունի»,- հայտարարել Ֆուրսենկոն «Россия-24» հեռուստաալիքի եթերում: