Ռաֆայել Նադալը հաղթանակ է տարել Համբուրգում կայացած ATP շարքի մրցաշարում:
Եզրափակիչում իսպանացի թենիսիստը մրցակցել է իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ՝ նրա նկատմամբ երկու սեթում առավելության հասնելով 7:5, 7:5 հաշվով:
Հավելենք, որ Bet-at-Home Open մրցաշարում տարած հաղթանակը 67-րդն է Նադալի կարիերայում: Մրցաշարի պարգևավճարը 311 775 եվրո և վարկանիշային 500 միավոր է կազմել: