ESPN-ը տեղեկացնում է, որ »Մոնրեալ»-ի հարձակվող Բլեյք Ջեֆրիոնը հայտարարել է կարիերայի ավարտի մասին:
Նոյեմբերին 25-ամյա ռմբարկուն գանգի կոտրվածք և ուղեղի ծանր ցնցում էր ստացել` АХЛ-ի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ` Ժան-Ֆիլիպ Կոտեի հետ մրցապայքարում:
Ակնկալվում էր, որ Ջեֆրիոնը լիովին կապաքինվի: Հիշեցնենք` բժիշկները հեռացրել են նրա գանգի մի մասը` փոխարինելով այն մետաղե շերտով: Երիտասարդ հոկեիստը, սակայն, դանդաղ է ապաքինվում:








































