Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը դժգոհ է թիմի ցուցադրած խաղից և «Արսենալ»-ի դեմ ՉԼ 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման արդյունքից (0:2):
«Եթե շարունակենք նման կերպ խաղալ, ապա ոչ մի տիտղոս չենք նվաճի: Ֆուտբոլիստները պետք է ուրախանան, որ դուրս են եկել հաջորդ փուլ: Այս պարտությունը պետք է սթափեցնի նրանց:
Մենք անհաջող էինք գործում դեռ «Հոֆենհայմ»-ի ու «Ֆորտունա»-ի դեմ խաղերում: Այս պարտությունից հետո խաղացողները պետք է հասկանան, որ նման կերպ գործել ուղղակի անթույլատրելի է»,- Հյոնեսի խոաքերը մեջբերում է Bild-ը:








































