Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք «Արսենալ»-ի դեմ հանդիպումից առաջ «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը նշել է, որ թիմը թուլանալու իրավունք չունի:
Թիմերի առաջին հանդիպումը կայացել է Լոնդոնում և ավարտվել մյունխենցիների հաղթանակով` 3:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա այսօր` մարտի 13-ին` «Ալյանց Արենա»-ում:
«Մենք ավելի լավ էինք խաղում առաջին հանդիպման ընթացքում, սակայն պատասխան խաղի ժամանակ պետք է մոռանանք մեր առավելության մասին և խաղանք այնպես, ասես ամեն ինչ նոր է սկսվել»,- նշել է դարպասապահը:









































