Անգլիայի լիգայի ֆուտբոլային մարզիչների միությունը (LMA) որոշել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ամենատպավորիչ մարզչի և լավագույն նորեկի անունները:
Ամենատպավորիչ մարզիչ է ճանաչվել «Սուոնսի»-ն գլխավորող դանիացի մարզիչ Միքայել Լաուդրուպը: Լավագույն նորեկ է ճանաչվել «Սուոնսի»-ի առաջատար Միչուն:
Հիշեցնենք, որ «Սուոնսի»-ն նվաճել է Անգլիայի Լիգայի գավաթն ու ապահովել իր տեղը Եվրոպայի Լիգայի գավաթի հաջորդ խաղարկությունում:






































