Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Metro-ն:
Կողմերը շուտով բանակցություններ կսկսեն: 26-ամյա գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված նաև ՊՍԺ-ն, «Լիվերպուլ»-ը և «Ռեալ»-ը: Ֆուտբոլիստի տեղափոխությունը 47.8 մլն ֆունտ է գնահատվում:
Նախորդ մրցաշրջանում Ռոյսը 29 հանդիպում է անցկացրել դորտմունդյան ակումբի կազմում, 11 գոլ է խփել և գոլային 6 փոխանցում կատարել:









































